ԱՓ1. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ –Նախագծի իրականացման վերլուծական փուլ

Առաջատար կազմակերպություն- Երևանի պետական համալսարան– Պատասխանատու է բոլոր աշխատանքների համակարգման,ինչպես նաև գործընկեր երկրներում կենսամթերքների տեխնոլոգիաների և գիտության ոլորտում ուսումնական ծրագրերի մասին երկլեզու զեկույցի մշակման համար:

Ծրագրային և գործընկեր բոլոր բուհերը: Մասնավորապես,Դրեզդենի տեխնիկական համալսարանը, որը կհյուրընկալի և կկազմակերպի պրակտիկայի (գործնական ուսուցման) վրա հիմնված կրթության վերաբերյալ սեմինար: Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը, Պորտուգալիայի կաթոլիկ ևՏերամոյի համալսարանները, ինչպես նաև հայկական երեքբուհերը մեծապես կնպաստեն այս ԱՓ-ի իրականացմանը:

Նկարագրություն: Գերակա ոլորտների, մասնավորապես,կենսամթերքի վերաբերյալ գիտության և տեխնոլոգիայիերեք հիմնական ուղղությունների ճշգրտում, ինչպես նաև ծրագրի, գիտահետազոտական նորարարության և արտադրության (ձեռներեցության) միջև արդյունավետ կապերի հաստատման հնարավորության ստեղծում։ Հայաստանի բուհերի դասավանդման և ուսումնական անհրաժեշտ ռեսուրսների կարիքների գնահատում, ներառյալ՝ ուսումնական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը: Աշխատանքների կազմակերպման, ուսումնական գործընթացի և նպատակների իրականացման ներկայացում:Հետազոտական հաստատությունների և համապատասխան ձեռնարկությունների միջև համագործակցային կապերի ձևավորում։Այս փուլում գործընկերների միջև գիտելիքի/փորձիփոխանակումառցանց քննարկումների և տեսա-համաժողովներիմիջոցով։ Արդյունքում, Դրեզդենի տեխնիկական համալսարանում կկազմակերպվի գործնական ուսուցման (պրակտիկայի) վրա հիմնված կրթության տարբեր ոլորտների, գիտությունից արդյունաբերություն գիտելիքների փոխանցման, ինչպես նաև մեկնարկային (Start up) ծրագրերին նվիրված աշխատաժողով։

Առաջադրանքներ.

  1. Կենսամթերքների արտադրության տեխնոլոգիաների և գիտության բնագավառում գործող ուսումնական ծրագրերի հավաքումև վերլուծությունգործընկեր երկրներում։
  1. Այս ոլորտում ԵՄ փորձի փոխանակում, ծրագրային երկրներում գործող մագիստրոսական ծրագրերի քննարկում և վերլուծություն:
  1. Գործընկեր երկրներում առկա կարիքների վերլուծություն, այդթվում՝ բացթողումներ առկա ուսումնական ծրագրերում կամ նոր ուսումնական ծրագրի մշակման անհրաժեշտություն, ինչպես նաև աշխատակազմի և տեխնիկական ռեսուրսներիկարիքներիվերհանում:
  1. Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանում (TUD)՝աշխատաժողով նվիրված պրակտիկայի վրա հիմնված կրթության տարբեր ուղղություններին (ասպեկտներին), գիտությունից արդյունաբերությունգիտելիքների փոխանցմանը ևմեկնարկային (Start up) ծրագրերի իրականացմանը։

Արդյունքներ – ընթացքի մեջ

Դիտել այստեղ