ԱՓ2. ՄՇԱԿՈՒՄ – Կենսաարտադրության և տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական ծրագրի մշակում

Առաջատար կազմակերպություն – ՏԵՐԱՄՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ – առաջատար կազմակերպություն, որը ԵՊՀ-ի հետ պատասխանատու կլինի ԱՓ2-ով նախատեսված բոլոր գործողությունների համակարգման, ինչպես նաև գործընկերների միջև կապի ապահովման համար: Տերամոյի համալսարանը պատասխանատու կլինի և կաջակցի ուսումնական ծրագրերի մշակման, հատկապես, դրանցում ձեռներեցությանն առնչվող բաղադրիչների ներդրման հարցում: Միաժամանակ, աջակցություն կտրամադրվի որակի ապահովման համակարգի զարգացմանը, ինչպես նաև արտաքին հավատարմագրման համար պահանջվող փաստաթղթերի պատրաստմանը։

Մասնակից կազմակերպություն – Բոլոր անդամներն ակտիվորեն կմասնակցեն այս ԱՓ-ին։ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը նաև կաջակցի ուսումնական ծրագրերի մշակմանը, հատկապես գյուղմթերքներինառնչվող ոլորտում: Այն նաև կտրամադրի երկու դասախոս, որոնք Տերամոյի համալսարանում (UniTe) կազմակերպված վերապատրաստման դասընթացների ընթացքում կկարդան ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ դասախոսություններ:Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (ATEITH) կօժանդակի ուսումնական ծրագրերի մշակմանը, հատկապես գործնական ուղղվածության մոդուլներին, ինչպես նաևԴրեզդենի համալսարանում ևԻտալիայում անցկացվելիք դասընթացների համար կհատկացնի դասախոսներ: Հայաստանի բուհերը՝ ՀԱԱՀ, ԳՊՄԻ, ՇՊՀ-ն ակտիվորեն ներգրավված կլինեն ուսումնական ծրագրերի կառուցվածքի և բուհերի պահանջների ներդաշնակեցման գործում: Բոլոր գործընկերները կաշխատեն միասնական աստիճանավորման համակարգերի և հնարավորությունների զարգացման ուղղությամբ: Աշխատաժողովի կազմակերպման և անցկացման գործում ևս  բոլորը կունենան իրենց ներդրումը: Բոլորգործընկերները մեծապես կնպաստեն ուսումնառության արդյունքների բացահայտմանը և ուսումնական ծրագրերի կառուցվածքի զարգացմանը:

Նկարագրություն– Հիմնվելով նախապատրաստական փուլի արդյունքների մշակման, ինչպես նաև միջառարկայական դասընթացների պրակտիկայում գործընկեր երկրների ունեցած փորձի վրա՝ կենսաարտադրանքի և տեխնոլոգիաների նոր ծրագրերի ինտեգրված ուսումնական ծրագրերի մշակումը կհամապատասխանեցվի յուրաքանչյուր համալսարանի նեղ մասնագիտացմանը և առաջնահերթ համարվող ոլորտներին։

Առաջադրանքներ/Խնդիրներ

  1. Ծրագրի կառուցվածքի մշակում
  2. Պրակտիկայի(գործնականուսուցման)վրահիմնվածուսուցմաննորմոտեցմանմշակում, որիհիմանվրա կձևավորվի նոր կրթականծրագրի բովանդակությունը։
  3. «Կենսաարտադրանք և տեխնոլոգիաներ»կրթականծրագրիշրջանակումգիտելիքներիփոխանցմանևձեռներեցությանբաղադրիչիմշակում։
  1. Գործընկերերկրներիհամալսարաններիվարչական և դասախոսական կազմերի համար բնական գիտություններում բիզնեսի և ձեռներեցության ինտերգրման թեմայով եռօրյաինտենսիվդասընթացներ, որոնք անցկացվելու են Տերամոյի համալսարանում։ Լավագույն փորձի փոխանակում՝ կենսամթերքների նախագծման և արտադրության ոլորտում նորարարական նախագծերի ստեղծման գործընթացում՝ ուսանողների ինտեգրման ուղղությամբ։ Դրանկհաջորդի երկօրյա սեմինար, որիընթացքում կքննարկվի նախապես պատրաստված նյութը՝ ուսանողների մեկնարկային (Start up)ծրագրերի փորձարկման վերաբերյալ (6 հոսք՝ ԵՄ-ԵՄ և12 հոսք՝ ԳԵ-ԵՄ):
  1. Հայաստանիև ԵՄ-ի համալսարաններիմիջևուսանողականմեկնարկային (Start up)ծրագրերիիրականացմանպլանի մշակումևփորձարկում։
  2. ՈԱ ևկառավարման ընթացակարգերի մշակում
  3. Եվրամիության և Հայաստանի միջև համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծում:

Վերջնարդյունքներ

-Հայաստանյան համալսարանների կարիքների գնահատում դասավանդման ռեսուրսների, կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի տեսանկյունից;

-Կենսամթերքների գիտության և տեխնոլոգիաների տիրույթում

յուրաքանչյուր համալսարանի նեղ մասնագիտական ուղղվածությունից բխող մագիստրոսական ծրագրերի զարգացում կամ ստեղծում` ԵՄ համալսարանների լավագույն փորձին համապատասխան;

– Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների մշակում;

-Միջառարկայական ցանցի ստեղծում և արդյունավետ համագործակցության խթանում Հայաստանյան և Եվրոպական համալսարանների միջև` ֆակուլտետների, լաբորատորիաների, ձեռնարկությունների ներգրավմամբ;

– Հայաստանի և ԵՄ համալսարանների ուսանողների կողմից «start up»-ների մշակում;

– Համապատասխան լաբորատորիաների արդիականացում ժամանակակից սարքավորումներով և  տեխնիկական միջոցներով;

– Հայաստանի և ԵՄ համալսարանների միջև

համատեղ մագիստրոսական մոդուլային ծրագրի մշակում;

– Դասախոսների և ուսանողների շարժունության ապահովում:

Դիտել այստեղ