ԱՓ.3 ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԼԱՆ – Հայկական և եվրոպական բուհերի կենտրոնների, ստորաբաժանումների և լաբորատորիաների միջև բազմամասնագիտական ցանցի ստեղծում՝ կենսամթերքի վերաբերյալ գիտության և տեխնոլոգիաների ապահովման նպատակով, բոլոր մասնակից համալսարանների միջև արդյունավետ հաղորդակցության և կառավարման հարթակի միջոցով։
Առաջատար կազմակերպություն – Երևանի պետական համալսարանը և Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը պատասխանատու են 3-րդ ԱՓ-ի շրջանակներում բոլոր գործողությունների համակարգման և գործընկերների միջև արդյունավետ հաղորդակցության ապահովման համար: Նրանք պատասխանատու են նաև ցանցի կայուն գործունեության ապահովման քաղաքականության, կարճաժամկետ դասընթացների և MSc մագիստրոսական ծրագրերի կազմակերպման ռազմավարական փաստաթղթերի մշակման համար:
Մասնակից կազմակերպություն – Բոլոր ծրագրային և գործընկեր երկրների բուհերը:Գործընկեր երկրներիբուհերը` ԵՊՀ-ն, ՀԱԱՀ-ը, ԳՊՀ-ն և ՇՊՀ-ն, ակտիվորեն ներգրավված կլինեն բոլոր առաջադրանքներում և կաշխատեն աշխատանքային հարթակի ենթակառուցվածքի և գործողությունների զարգացման ուղղությամբ:Նրանք նաև ակտիվորեն կաշխատեն իրենց հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ, որպեսզի կարողանան վերապատրաստվել և իրականացնել վարպետության դասընթացներ:Կարճաժամկետ դասընթացի կառուցվածքի և ուսումնական բովանդակության մշակման համար պատասխանատու են Տերամոյի և Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանները, որոնք կօժանդակեն ինչպես կարճաժամկետ ուսումնական դասընթացների ընտրության մեթոդների, այնպես էլդասագրքեր գրելու հարցում: UniTE-ն, ATEITH-ն և TUD-ը պատասխանատու են նորարարական մեկնարկային ծրագրի իրականացման մոտեցումների մշակման և ուսանողներին ցանցի աշխատանքներին ինտեգրման համար:
Նկարագրություն – Գերազանցության ցանցի ստեղծում՝ կրթության, հետազոտության, նորարարության արդյունավետ ներդրման և կառավարման նպատակով, ինչպես նաև առկա ռեսուրսները, հմտությունները, կարողությունները բոլոր ներգրավված գործընկերների միջև տարածելու համար։Արդեն իսկ ստեղծվել է գերազանցության հարթակ կենսամթերքի գիտության և տեխնոլոգիայի ոլորտում։Այս գործընթացները կնպաստեն ինչպես արդյունավետ գործընկերության հաստատմանը, այնպես էլ ուսանողների տեղաբաշխման և համատեղ հետազոտությունների իրականացմանը: Այս գործունեության հիմնական արդյունքը կլինի տեղական և միջազգային մակարդակով նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում այդպիսի կապերի փորձարկումը: Հարթակըկապահովիդասախոսների, հետազոտողների, արդյունաբերության ոլորտի մասնագետների ներկայացուցիչների միջև արդյունավետ փոխգործակցությունը,ինչի շնորհիվ կրթության ևվերապատրաստումներիգործընթացներում կներգրավվեն ոչ միայն մագիստրատուրայի ուսանողները, այլ նաև հետբուհական կրթության շահառուները (օրինակ, հետբուհական մասնագիտական դասընթացներ)՝Հարատև կրթության և նոր ուսումնական ծրագրերի մշակման շրջանակներում:
Խնդիրներ/Առաջադրանքներ
- Ցանցի կայունգործունեությանապահովման քաղաքականություն, կառավարման համակարգ, ԵՄ գործընկերների հետ համատեղ մշակված լավագույն փորձի վերաբերյալ ուղեցույց:
- Ակտիվ ուսուցման և դասավանդման արդյունավետկիրարկմաննպատակով՝ համապատասխանկարողություններիձևավորումմասնակիցհամալսարաններում։
- Մագիստրանտների ևPhD ուսանողների համար մշակվել է կենսամթերքների ոլորտումնորարարական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառմանվերաբերյալ կարճատև կամընտրական դասընթաց։
- Ուսանողներիմեկնարկային (Start up)ծրագրերիմշակումևփորձարկում, Հայաստանի և ԵՄ բուհերի միջևև համատեղ որակավորմանշնորհում։
- Հեռավարուսուցմանևդասավանդմանփաթեթներիներդրում:
Արդյունքներ – ընթացքի մեջ
Դիտել այստեղ