ԱՓ4ՏԱՐԱԾՈՒՄ  ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ – Որակի հսկողություն և մշտադիտարկու (մոնիթորինգ)

Առաջատար կազմակերպություն – ՀՀ ԿԳՄՍ և Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտ –պատասխանատու են նախագծի իրականացման ընթացքում որակի վերահսկման ռազմավարության, մեթոդաբանության և համապատասխան գործիքների մշակման, ինչպես նաևնախագծի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման համար։

Մասնակից կազմակերպություն – Ընդգրկված են բոլոր գործընկերները։ Որակի վերահսկողության և մեթոդիկայի մշակում ԵՊՀ-ի կողմից՝ նախագծի ներքին և արտաքին որակական և քանակական գնահատման հարցաթերթիկների միջոցով:Միջանկյալ առաջընթացի զեկույցի ստեղծման և ներկայացման համար պատասխանատու են բոլոր գործընկեր բուհերի ղեկավարները:

Նկարագրություն – Նախագծի որակի վերահսկողությունը և մշտադիտարկումը (մոնիթորինգ) տեղի կունենա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հիմունքներով: Ներքին մշտադիտարկման (մոնիթորինգ) համար նախատեսված շրջանակներն են․

– վարչական և տեխնիկական համակարգողներին առաջընթացի վերաբերյալ կանոնավոր ներկայացվող տեղեկատվություն (պարբերականությունը ներկայացված է «Կառավարում» բաժնում),

– նախագծի մշտադիտարկման և վերահսկման նպատակով՝ վերլուծական(քննական) գծապատկերի (դիագրամի) ստեղծում,

– գնահատման հանձնաժողովի ստեղծում՝ կոնսորցիումի անդամ յուրաքանչուր հաստատությունից մեկ կոնտակտային անձիներգրավմամբ, որը պատասխանատու կլինի ինչպես իր հաստատության կողմից իրականացվող առաջադրանքների վերահսկման և մշտադիտարկման, այնպես էլ մյուս գործընկերների արդյունքների գնահատման համար,

– համակարգման հանձնաժողովի կանոնավոր հանդիպումներ։

Արտաքին մշտադիտարկման նպատակով՝ կոնսորցիումը կներկայացնի մեկ այլ Էրազմուս ծրագիր՝նշված ծրագրիշրջանակներում համագործակցության համար:Ընտրվածնախագծի փորձագետներից մեկը կհրավիրվի մի քանի հանդիպումների` ծրագրի առաջընթացի և արդյունքների մասին իրենց տեսակետներով կիսվելու համար: Փորձագետիհրավիրման միջոցները ներառված են «Ենթապայմանագրային»բաժնում:

Խնդիրներ/Առաջադրանքներ:

Ծրագրի առաջընթացի մշտադիտարկում (մոնիթորինգ)

Որակիարտաքինվերահսկում

Արդյունքներ – ընթացքի մեջ

Դիտել այստեղ