՝ԱՓ6․ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ – Տարածում
Առաջատար կազմակերպություն – ՍալոնիկիԱլեքսանդրիտեխնոլոգիականկրթականինստիտուտ – ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կմասնակցի մագիստրոսական ծրագրերի և կարճատևդասընթացների իրագործմանը, ինչպես նաևկաջակցի համապատասխան տեղեկատվության տարածմանը՝ ԵՊՀ-ի Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտի(ATHEI) հետ,որոնք պատասխանատու եննաև նախագծի պատկերային ձևավորման (լոգո, գունավորում, տառատեսակներ և այլն) աշխատանքների համար:ԵՊՀ-ի աշխատանքներում ներառված կլինեն կայքի տիրույթի ընտրությունը, դրա գնի որոշումը, դիզայնըևհետագա զարգացումը:
Մասնակից կազմակերպություն – Բոլոր գործընկերները կաշխատեն բուկլետների պատրաստմանվրա՝ համակարգողի ղեկավարության ներքո, որը կհավաքի և կպատրաստի վերջնական նյութերը տպագրության համար։ Շարունակաբար կիրականացվի կայքի թարմացում՝ համապատասխան տեղեկատվությամբ: Բացի այդ, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (UCP) կմշակի ինտերնետային բաց կոդավորման համակարգեր, կկազմակերպի և կխթանի համագործակցությունը գործընկերության շրջանակներում, ինչպես նաև կառաջարկի հասանելի կոդով ծրագրային լուծումներ, որոնք կօժանդակեն Կենսառեսուրսների մասին գիտության և տեխնոլոգիաների (S&T)դասընթացի մշակմանը։
Նկարագրություն – Ծրագրի արդյունքների փոխանցում և տարածում բուհերի, դասախոսների, հետազոտական ոլորտի ներկայացուցիչների, բակալավրիատի, մագիստրատուրայի, կառավարման մարմինների և կրթության ու գիտությանոլորտի միջազգային համայնքի մյուս բոլոր շահառուների միջև, որոնք առնչվում են սննդագիտության և հետազոտական գործընթացների հետ։ Դա կիրականացվի ոչ միայն տեղեկատվության անմիջական փոխանցմամբ, այլև աշխատանքային հարթակի ստեղծման միջոցով, ինչը նշանակում է՝ համագործակցության զարգացում Հայաստանի և ԵՄ-ի մյուս շահագրգիռ կողմերի միջև: Օրինակ, Տերամոյի համալսարանը կնպաստի ISEKI Food Association-ի հետ համագործակցության խթանմանը:
Խնդիրներ/Առաջադրանքներ
Ծրագրի վեբ կայքի մշակում և գործարկում
Տարածում-տպագիր միջոցներ
Ցանցային աշխատանք և համագործակցություն
Արդյունքներ – ընթացքի մեջ
Դիտել այստեղ