Էրազմուս+ ABioNet ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ն համագործակցության պայմանագրեր է
կնքել Շիրակի մարզի պետական և հասարակական կազմակերպությունների հետ, որոնց աշխատակիցներն
ընդգրկված են վերոնշյալ ծրագրի շնորհիվ ներդրված «Կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական
ծրագրի դասավանդման, ընթացիկ ու ամփոփիչ ստուգումների և ավարտական թեզերի ղեկավարման
աշխատանքներում:
Ս.թ. հունիսի 28-ին մեր գործընկերները՝ «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ արտադրության գծով
տնօրենի տեղակալ գ.գ.թ. Վասպուրական Մելիքյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնի
գլխավոր խորհրդատու, տ.գ.թ. Արայիկ Հարությունյանը, ամփոփիչ ստուգում անցկացրեցին ‹‹Բույսերի
կենսատեխնոլոգիա›› և ‹‹Մանրէների կենսատեխնոլոգիա›› առարկաներից։ Մեր ուսանողները
ցուցաբերեցին գերազանց արդյունքներ: