ABioNet ծրագրի հիմնական նպատակն է լրացնել և ամրապնդել կրթության, ձեռներեցությանև նորարարության միջև կապը:Գործնական հմտությունների ձևավորմանն ուղղված նոր մագիստրոսականկրթական ծրագրի և կենսաբանական հենք ունեցող արտադրության վրահիմնված ուսանողական start up/մեկնարկային ծրագրերիինտեգրումը կդառնա այն հիմնական օղակը, որը կխթանի կենսաարտադրության և կրթական ոլորտերի միջև կապը։ Մյուս բաղադրիչը տարբեր շահագրգիռ կողմերի համար կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների մշակումն է, ինչը հնարավորություն կընձեռիշահակիցներին ձեռք բերելու նոր հմտություններ կենսամթերքի մշակման և արտադրության ոլորտում։

Նախագծի ակնկալվող արդյունքները.

1. Հայաստանյան բուհերի համապատասխան կարիքների գնահատում՝ ըստդասավանդմանևկրթական ռեսուրսների, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի կառուցվածքըև բովանդակությունը:

2. Յուրաքանչյուր բուհի նեղ մասնագիտացմանշրջանակներումսննդագիտության (կենսամթերքի, սննդաբանության)և տեխնոլոգիաների վերաբերյալ նոր ուսումնական ծրագրերի մշակում՝ հաշվի առնելով ԵՄ բուհերի լավագույն փորձը։

Հայաստանի և եվրոպական համալսարաններիձեռնարկությունների, արտադրական կենտրոնների,ստորաբաժանումների և լաբորատորիաների միջև միջմասնագիտականհարթակի ստեղծում,արդյունավետ կապի և կառավարման ցանցի միջոցով՝ապահովելով բոլոր մասնակից համալսարանների կենսամթերքի վերաբերյալ գիտական և տեխնոլոգիական կրթությունը։

3.1. Կենսամթերքի վերաբերյալ գիտության և տեխնոլոգիայի ուսումնական ծրագրի շրջանակներում՝ գիտելիքների փոխանցման և ձեռներեցության  բաղադրիչի մշակում։

3.2. Հայաստանի և ԵՄ համալսարանների միջև ուսանողական start up (մեկնարկային) ծրագրերի իրականացման պլանի մշակում և փորձարկում։

  • Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների՝ իրենց կարիքներին համապատասխան սարքավորումներով հագեցում ժամանակակից և հիմնական սարքավորումներով լաբորատոր դասընթացների կազմակերպման, ինչպես նաև մագիստրոսական աշխատանքների համար:
  • Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումներով վերազինում, ելնելով նրանց կարիքներից, ինչպես նաև՝ լաբորատոր աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարման նպատակով:

5. Հայաստանյան համալսարանների նոր ուսումնական ծրագրի հիման վրա՝ ԵՄ-ի և Հայաստանի բուհերի միջև համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում։

  • 6. Ստեղծված աշխատանքային հարթակիմիջոցովկենսամթերքների նորարարական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների վերաբերյալ կարճաժամկետ ընտրովի դասընթացների մշակումմագիստրանտների, ինչպես նաև ասպիրանտների համար:

7. Գործընկերների և կազմակերպությունների միջև ռեսուրսների արդյունավետ օգտագործման և հեռավար ուսուցման գործունեության կազմակերպման համար տեղեկատվական տեխնոլոգիաների նոր լուծումների ներդրում։։