Աշխարհում սննդի անվտանգության ապահովման համար կենսաբանական հենքով արտադրանքի դերը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ են հմտություններ և գիտելիքներ,որոնք կնպաստենայդ դերի արժևորմանը սննդի արտադրության և տեխնոլոգիական շուկայում։ ABioNet նախագծի ռազմավարական նպատակն է շարունակական կրթության, հետազոտությունների և նորարարությունների արդյունավետ գործունեության համար ապահովել ինտերակտիվ, միջմասնագիտական հարթակ: AbioNet-ի նպատակն է դառնալնաև բուհերի, ձեռնարկությունների և հետազոտական համայնքների ցանց՝ տեղեկատվության արդյունավետ և շարունակական համալրմամբ, փորձի փոխանակմամբ, ակտիվ ուսուցման ծրագրերով՝ընդլայնելով և տարածելովառկա ռեսուրսները կրթական, ինչպես նաև ավելի արդյունավետդարձնելով հետազոտական գործընթացը ։
Նախագծի իրականացումը հնարավորություն կտա բացահայտել տեղական և եվրոպական համալսարանների տվյալ որոլտում առկա նմանություններն ու տարբերությունները: Հիմնական կենտրոնացումը կլինի կրթական արդյունքների վրա, որոնք ուղղված կլինեն եվրոպական լավագույն փորձի և կրթական արդյունավետ մոդելների վերարտադրմանը:
Առաջնահերթությունը կտրվի այն ոլորտներին, որոնք ընդհանուր և ռազմավարական նշանակություն ունեն ԵՄ և ՀՀ բոլոր ներգրավված գործընկերների համար:
ABioNet-ի շրջանակներումնախատեսվում է մշակել1-ից 10 ամիս տևողությամբ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ գյուղատնտեսության, սննդի և սննդարդյունաբերական գիտականև տեխնոլոգիական բնագավառներում, ինչպես նաև 120 ECTS կրեդիտարությամբ ևհամատեղորակավորմամբMSc մագիստրոսական ծրագրեր:
ABioNet-ի գործողությունների հիմնական առանձնահատկություններն ենճկունությունը,հասանելիությունը,տեղեկատվության տարածումը և արհեստավարժությունը:
Նորարարական մոտեցումը կիրառվելու է ուսումնական ծրագրերի բովանդակությունը և կառուցվածքը մշակելիս, ինչը նշանակում է պրակտիկայի վրա հիմնված մոտեցումների, նորարարական մտածողության և ձեռներեցության ինտեգրում: Սա նշանակում է, որ կամրապնդվեն կենսաբազային արտադրության ոլորտների ձեռնարկությունների հետ արդեն իսկ հաստատված կապերը: Այստեղ մեծ ներդրում կունենան ՀԱԱՀ-ն, Տերամոյի ևԴրեզդենի տեխնիկական համալսարանները:
Նախագծի հիմնական բաղադրիչներն են՝կենսաբանական գիտությունները,ձեռներեցությանն առնչվող թեմաները, լաբորատոր դասընթացներըևվերջնական ծրագրի իրականացումը: Կարևորվում է կենսաբանական հենքով արտադրության և կենսատեխնոլոգիայի բնագավառներումուսանողների մոտ համապատասխան գիտելիքների ձևավորումը, որը կարող է իրականացվել ևˊհամալսարաններում,ևˊ համապատասխան կազմակերպություններում:
Այս գործողության հիմնական արդյունքը կլինի թվարկված մոտեցումների փորձարկումը մագիստրոսական ծրագրերի թեզերի շրջանակներում՝ տեղական և միջազգային մակարդակով: Համալսարան-արդյունաբերություն կապերին նվիրված աշխատաժողովըտեղի կունենա Դրեզդենի տեխնիկական համալսարանում/TUD-ը, իսկ հետագայում Տերամոյի համալսարաննանձնակազմի համար կիրականացնի վերապատրաստում բնական գիտությունների բնագավառում ձեռներեցությանինտեգրմանվերաբերյալ։
Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացները ներառում են. Հայաստանի և ԵՄ գործընկերների փորձի ուսումնասիրություն՝ մոդուլային կարճաժամկետ ուսուցման ծրագրերիմշակման շրջանակում, այս փուլում նախատեսվում է գիտելիքների և փորձի փոխանակում առցանց քննարկումների և տեսաժողովի միջոցով:Դասընթացներըկներառվեն ABioNet համակարգում:
Հայաստանումնախագծիիրականացման ժամանակկկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ դասախոսական կազմի համար, որպեսզի վերջիններս զարգացնեն իրենց հմտությունները ու գիտելիքները նոր ծրագրերի մշակման և զարգացման բոլոր մակարդակներում: Դասընթացները կօգնեն գործընկեր երկրների մասնակիցներին ավելի լավ հասկանալ հիմնական առաջնահերթությունները և խնդիրները աստիճանավորման ծրագրերի մշակման ընթացքում`դրանք դարձնելով ավելի արդյունավետ և կառուցողական: Հայաստանյան բուհերից դասընթացին կմասնակցեն թվով 30 մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու լաբորատոր պրակտիկ դասախոսություններին։ Հաշվի առնելով դասընթացի արդյունքները՝ պատասխանատու անձնակազմը կաշխատի «Համալսարան-Նորարարություն-Ձեռնարկություն» համակարգի վրա, ավելի լավ հասկանալու, ինչպես նաև ապագայում հայաստանյան բուհերի նույն գործունեությունը (անձնակազմի շարժունություն)համադրելու համար:
Վերապատրաստման կարճաժամկետ դասընթացները, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերը կմեկնարկեն նախագծի երկրորդ տարվա երկրորդ կեսի ավարտին:
ԵՄ գործընկերները (յուրաքանչյուր ԵՄ բուհից 2 փորձագետ) մեկ շաբաթով կհրավիրվեն Հայաստան, դասախոսություններ կարդալուընտրված դասընթացների/մոդուլների շրջանակներում, իրենց նպաստը բերելու գիտելիքների և փորձի փոխանակման գործընթացին: Ծրագրի առաջին տարվա ավարտին, Հայաստանի յուրաքանչյուր բուհից մագիստրատուրայում հաջողություն գրանցած ուսանողները կընտրվեն ԵՄ գործընկեր բուհերում արդեն մշակված պիլոտային start up/մեկնարկային ծրագրում եռամսյա շարժունության ծրագրում ուսանելու համար (ուսանողների շարժունություն)։ Դա կարող է իրականացվել կամ համալսարաններում, կամ արդյունաբերական ընկերությաններում: Այս գործունեության երկարաժամկետ նպատակը ԵՄ-ի և հայաստանյան բուհերի միջև միջազգային ուսանողական շարժունության գործառնական համակարգի ստեղծումն է:
Կներդրվի նաև ուսուցման նոր մեթոդաբանություն: Այս գործողության հիմնական արդյունքը կլինի «Ուսուցման գործընթացի էլեկտրոնային կառավարման» գործիքակազմը (հասանելի կլինի նախագծի կայքէջում), որը կապահովի առցանց լայն ծառայություններգործընկեր բուհերի ուսանողների և անձնակազմի համար:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաև համատեղ որակավորման համակարգ:Իսկ նախագծի ավարտից հետո՝բուհերի միջևընտրված գերակա ոլորտներում կներդրվի համատեղ որակավորումների շնորհման գործառնական համակարգ։
Նախագծի իրականացման տարբեր փուլերում մասնակիցները կքննարկեն ձեռքբերված գիտելիքները։
Հարթակի կարևոր առաքելություններից մեկը գործընկեր բուհերի և կենտրոններիմիջև ցանցիստեղծումն է, ինչպես նաև բուհերի, գիտահետազոտական համայնքների և ձեռնարկությունների միջև հաստատված կապերի ղեկավարումը և պահպանումը: Ցանցը կձևավորվի որպես համաձայնագիր բոլոր գործընկերների միջև և կգործիորպես վիրտուալ համակարգ, որի իրականացմանը կաջակցիՊորտուգալիայի կաթոլիկ համալսարանը։Առաջին տարվա ընթացքում կթարմացվեն բուհերի սարքավորումները, ձեռքբերված ուսումնական նոր սարքավորումները կներառեն նաև համակարգիչներ և լաբորատոր տեխնիկա: Հատուկ սարքավորումների ժամանակակից հավաքածուները հանդիսանում են լաբորատոր ուսումնասիրությունների ակտիվացման հիմնական գործիքներ։ Հայաստանի բուհերը կհամալրվեն մասնագիտական նորարարական սարքավորումներով՝ խուսափելով կրթության և հետազոտության կրկնօրինակումներից, ինչը կապահովի և կպահպանի ABioNet-ի ռեսուրսների արդյունավետ բաշխումը։
Համագործակցող գործընկերները մեծապես կաջակցեն ուսանողներին՝ իրականացնելու իրենց start up/մեկնարկային ծրագրերը, ինչպես նաև որպես ցանցի անդամ իրենց ներդումը կունենանմագիստրոսական ծրագրի կազմման և նախագծի գործողությունների ու արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործընթացում: