Ծրագրում ներգրավված են շահագրգիռ կողմերի հետևյալ խմբերը.
- Համալսարանի ֆակուլտետներ, կենտրոններ և լաբորատորիաներ, որոնք ներգրավված են որպես նախորդ նախագծերի գործընկերներ, կօգտագործեն ևկզարգացնեն ուսումնական ծրագրերը, կարճաժամկետ վերապատրաստման համապատասխան դասընթացները և նաև, ընդհանուր առմամբ, ABioNet-ը։
Կենսամթերք արտադրող փոքր և խոշոր տեղական և միջազգային ընկերություններ, որոնք կարող են համագործակցել ABioNet-ի հետ: Սա փոխադարձ շահավետ կլինի ինչպես ակադեմիական համակարգի, այնպես էլ ձեռներեցների համար, որոնք համապատասխանաբար, մի կողմից, շրջանավարտներին տալիս են համապատասխան հմտություններ, կարողություններ և գաղափաներ նոր start up/մեկնարկային ծրագրերի համար և, մյուս կողմից, ակադեմիական ոլոորտի համար, որը լրացուցիչ աջակցություն կստանա ուսանողների պրակտիկան կազմակերպելիս։
Նախագիծը կաջակցի կրթության, բիզնեսի և նորարարական կապերի ձևավորմանն ու համակարգվածությանը այնպիսի ռազմավարական բնագավառներում, ինչպիսիք են`կենսամթերքների արտադրությունը, տեխնոլոգիաները և գիտությունը: Նոր մշակված միջմասնագիտական կրթական ծրագիրը կնպաստի ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, այլ նաև խթան կհանդիսանա նորարարական մտածողության և ձեռներեցության նոր հմտությունների զարգացման համար: Կրթական ծրագրում տեղ գտած Start up նախագծի գաղափարների մշակման և ինտեգրման ռազմավարական փաստաթղթերն արդյունավետորեն կհամակցվեն և կօգտագործվեն ցանցում՝ նախագծի երկրների և Սննդի միջազգային ասոցիացիայի փորձի աջակցությամբ։
Սեմինարները, վերապատրաստումները և համապատասխան տեղեկատվության տարածումը կբարձրացնեն դասախոսական կազմի գիտելիքների մակարդակը և ձեռներեցների շահագրգռվածությունը կենսահենք արտադրանքի ոլորտում, կաջակցեն բիզնեսի և հետազոտական ոլորտների համագործակցությանը, ինչպես նաև գիտության և ձեռներեցության միջոցով կընդլայնվի միջազգային համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակման գործընթացը։ Դա դասախոսներին հնարավորություն կընձեռի մասնակցելու տեղական և միջազգային դասընթացներին, կիսելու իրենց փորձը եվրոպական հայտնի մասնագետների հետ, փոխադարձաբար բարելավելու իրենց հմտությունները և կարողությունները, որոնք հետագայում կփոխանցվեն այն ուսանողներին և հետազոտողներին, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են դրանք կյանքի կոչել: Գործընկեր համալսարանները կներառեն նաև Հայաստանի տարբեր շրջանների մասնաճյուղերում սովորող ուսանողներին:
Նախագծի արդյունքների անմիջական կրողներն են գործընկեր համալսարանները և նրանց ուսանողները։ Տեղական գործընկեր համալսարանները վերապատրաստվում են պրակտիկայի վրա հիմնված մագիստրոսական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնք իրենց կառուցվածքում և բովանդակության մեջ կներառեն ձեռներեցության ինտեգրման գաղափարները: Նոր կապեր են հաստատվել համալսարանների և համապատասխան ձեռնարկատիրական կազմակերպությունների, ինչպես նաև գաղափարների ինկուբատորների միջև: Կապեր են ստեղծվել նաև միջազգային հարթակների հետ, որոնք արտադրում են կենսաբանական հենքով արտադրանք և սննդամթերք։ Դիտարկվում են ռեսուրսների համատեղ օգտագործման և գաղափարների առաջացման հնարավորությունները: ՀՀ համալսարաններում առաջին անգամ ներդրվել է դասավանդման և ուսուցման նորարարական մոտեցում։ Հայաստանյան և եվրոպական բուհերը կարող են կիսվել իրենց ռեսուրսներով և հմտություններով MSc մագիստրոսական ծրագրերի կամ այլ համատեղ նախագծերի շրջանակներում, ներառյալ start up ծրագրերը: Նախագծի թիրախային խմբերն են համապատասխան բուհերի մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, հետազոտողները և դասախոսները:
Նախագծի հիմնական շահառուներն են Հայաստանի բուհերի ընտրված գիտական ոլորտների ուսանողները և հետազոտողները: ABioNet-ը կօգտագործի վեբ հենակետային մոտեցումներըև առցանց ինտրանետային համակարգը, որը մշակվում է բոլոր գործընկերների, մասնավորապես, ԵՊՀ-ի և Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի (UCP-ի) աջակցությամբ: Բոլոր հղումներըև կապերը ներկայացվելու են կայքի գործառնական և շարունակականությունն (կայունությունը)ապահովող պլանում, որը հասանելի կլինի բոլոր գործընկերներին: Նախկին և ցանցին միացող նոր գործընկերները համաձայնագիր կունենան աշխատանքային ցանցը գործարկող խորհրդի հետ, որը կստեղծվի նախագծի ընթացքում:Մշակված բոլոր նյութերը, այդ թվում նաև՝ մագիստրոսական ծրագիրը, ձեռնարկները և ուսումնական նյութերը, հասանելի կլինեն կայքում՝ երկլեզու ձևաչափով: Մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացները, կներառվեն բուհական համապատասխան կառույցների ծրագրերում՝ օգտագործելով ABioNet-ի ընձեռած հնարավորություններ, որին կաջակցեն ներգրավված բոլոր գործընկերները:
Կմշակվեն և կգործարկվեն համատեղ start up/մեկնարկային նախագծեր, ինչպես նաև համատեղ մագիստրոսական ծրագիր/եր, որոնք կամրապնդեն համալսարանների և համապատասխան ձեռնարկությունների հետ կապերը։ Այսպիսով, հետագայում ենթակառուցվածքը թույլ կտա փոխանցել ձեռքբերված նոր հմտություններն ու գիտելիքները: Ակնկալվում է, որ ABioNet-ի շրջանակներում ստեղծված միջբուհական, ինչպես նաև համալսարան-բիզնես համագործակցությունը կպահպանվի բոլոր կողմերի փոխադարձ հետաքրքրության և կանոնավոր հաղորդակցության շնորհիվ: