Շարժունությանգործողություններիկարևորությունը
Սույն նախագծով նախատեսված շարժունությունը (շարժունակությունը)ենթադրում է երկու կարևոր գործողություն.
Գործընկեր բուհում և/ կամ ձեռնարկությունում մագիստրոսական թեզի բոլոր փուլերնիրականացնելու նպատակով ուսանողների շարժունություն:Սրա հիմնական նպատակն այն է, որ գործընկերների կողմից մշակված մագիստրոսական ծրագրում արդյունավետորեն փորձարկվեն ընդգրկված ուսանողների առաջարկած մեկնարկային գաղափարները։
- Հայաստանի բոլոր համալսարաններից դասախոսների շարժունություննախագծի գործընկեր համալսարաններ՝գործնականում յուրացնելու ուսուցման նոր ուղիներ և ուսուցման նոր մեթոդներ պրակտիկային միտված մագիստրոսական այնպիսի կրթական ծրագրերում դասավանդելու համար, ինչպիսին էկոնսորցիումի կողմից մշակված նոր ծրագիրը։ Շարժունության ավարտից հետո դա կնպաստի տեղական բուհերում նոր արժեքների ձևավորմանը, ինչպես նաևնոր մշակված դասընթացների/մոդուլների որակի ապահովմանը: Անհրաժեշտ է նշել, որ դասախոսների և ուսանողների շարժունությունը ներդաշնակեցված կլինի,ինչը թույլ կտա Հայաստանի և ԵՄ դասախոսներին և ուսանողներին համատեղ աշխատելուstart up/մեկնարկային ծրագրերի վրա:ԵՄ փորձագետները կօգնեն իրենց գործընկերներին ինչպես գործնական դասավանդման, այնպես էլ դասընթացների, աշխատանքային նյութի պատրաստման գործում և այլն:Նախագծում կարևորվում է երկարաժամկետմասնակցությունը դասընթացներին, ինչը հնարավորություն է ստեղծում երկարատև և լայն համագործակցության համար:
Հայաստանի համալսարանների դասախոսները կմշակենգործնական ուղղվածություն (պրակտիկ)ունեցող մոդուլներ (կուրսեր), որոնք հնարավորութուն կունենան քննարկելու եվրոպական գործընկերների հետ և համեմատելու ԵՄ համալսարաններում կազմվածհամանման մոդուլների հետ: Սա կօգնի նրանց մշակել մրցակցային կրթական ծրագրեր, ինչը շահագրգիռ կողմերին/ուսանողներին կդարձնի մրցունակ ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ մակարդակում: Բացի այդ, սա կնպաստի նաև կոնսորցիումի շրջանակներում մշակված համատեղ մագիստրոսական ծրագրի փորձարկմանը: Նմանատիպ շարժունության երկրորդ առավելությունն այն է, որ ստեղծված կապերը հնարավորություն կտան Հայաստանի հաջողված փորձը տարածել նաև այլ երկրներում: Շարժունության փուլի ավարտից հետո, հաջողված փորձի օրինակներըբաց քննարկումների միջոցով կներկայացվեն բուհերում՝բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
Մասնակիցների նույնականացում և ընտրություն
Նախևառաջ, նախագծի շարժունությանը կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք ներգրավված են հայաստանյան բուհերի պիլոտային մագիստրոսական ծրագրերում:Նախագծի գործընկերներնուսանողների ընտրության համար կստեղծեն համապատասխան հայտաձևեր: Բոլոր ուսանողները պետք է անգլերեն լեզվով ներկայացնեն իրենց start up/մեկնարկայինծրագրերը/նորարարական գաղափարները` կենսամթերքների արտադրության ոլորտում, ինչպես նաև մոտիվացիոն նամակը:
Կստեղծվի ընտրական հանձնաժողով, որում ներգրավված կլինեն ԵՄ-ի և Հայաստանի բուհերի դասախոսները, ինչպես նաև մյուսգործընկերները,որը և կընտրիուսանողներին: Ընտրված ուսանողները Skypeհարթակի միջոցով հարցազրույց կանցնեն հյուրընկալող հաստատությունների հետ: Յուրաքանչյուր համալսարան կառաջադրի իր դասախոսի թեկնածությունը։Վերջնական ընտրությունը կիրականացվի նախագծի կոնսորցիումի շրջանակներում ձևավորված հանձնաժողովը, որտեղ ներգրավված կլինեն նորարարության և ձեռներեցության ոլորտի մասնագետներ, մասնավորապես, կենսամթերքների արտադրության և նորարարության զարգացման ոլորտներից: Ուսանողներըկընտրվեն՝ հաշվի առնելով նրանցմոտիվացիան և ներուժը հետագա որակավորման համար:
Բացի այդ, կներկայացվեն հետևյալ չափանիշները.
Անձնակազմին ներկայացվող չափանիշները. Աշխատանքային փորձի առկայություն տվյալ կամ հարակից ոլորտներում, լեզվի իմացություն (բացակայության դեպքում՝ կկազմակերպվեն այնպիսի խմբեր, որտեղ լեզվին տիրապետողները կօգնեն իրենց գործընկերներին հաղթահարել այդ բացը),մշակված մագիստրոսականկրթական ծրագրեր՝մոդուլների տրամաբանական հաջորդականությամբ,միջազգային նախագծերին մասնակցության փորձ,մասնակիցների կազմի բազմազանություն` պրոֆեսորներ/ասիստենտներ, պրոֆեսորներ/դասախոսներ, արտաքին կապերի պատասխանատուներ, ոլորտի/մասնագիտությանպատասխանատու կառույցներ,արդյունաբերության մեջ ներգրավված անձնակազմ:
Ուսանողներին ներկայացվող չափանիշներ. լեզվի իմացություն, միջին որակական գնահատական, հետազոտության/կրթության ոլորտում առաջնահերթությունների /հետաքրքրությունների համապատասխանություն, կրեդիտների առավելագույն համապատասխանություն և ներդաշնակություն։