You need to add a widget, row, or prebuilt layout before you’ll see anything here. 🙂
ABIONET ծրագրի ակնկալվող վերջնարդյունքները.
- Հայաստանի բուհերի ուսուցանման և ուսումնառության ոլորտների կարիքների գնահատում՝ ներառյալ ուսումնական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային ասպեկտների կարիքների գնահատում։
- Կենսամթերքների արտադրության տեխնոլոգիայի և գիտության վերաբերյալ նոր ուսումնական ծրագրերի մշակում՝ ըստ յուրաքանչյուր համալսարանի նեղ մասնագիտացման` հաշվի առնելով ԵՄ համալսարանների լավագույն փորձը։
- Հայաստանի և Եվրոպական բուհերի գործընկեր ձեռնարկությունների, արտադրական կենտրոնների, տեսչությունների և լաբորատորիոների միջև միջդիսցիպլինար ցանցի հաստատում՝ բոլոր մասնակից համալսարանների միջև արդյունավետ հաղորդակցության և կառավարման ցանցի միջոցով կենսամթերքի արտադրության տեխնոլոգիայի և գիտության վերաբերյալ համապարփակ կրթություն ապահովելու նպատակով։
- Կենսամթերքների գիտության և տեխնոլոգիայի ուսումնական ծրագրի շրջանակում գիտելիքների փոխանցման և ձեռներեցության բաղադրիչի մշակում և կատարելագործում։
- Հայաստանի և ԵՄ գործընկերների համատեղ ջանքերով մեկնարկային ծրագրերի մշակում։
- Ըստ բացահայտված կարիքների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների համալրում հիմնական և ժամանակակից սարքավորումներով, որոնք պետք է օգտագործվեն և համօգտագործվեն ցանցում լաբորատոր պարապմունքների, ինչպես նաև մագիստրոսական աշխատանքների կազմակերպման համար:
- Մագիստրանտների, ինչպես նաև ասպիրանտների համար կենսամթերքների նորարարական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների վերաբերյալ կարճաժամկետ կամընտրային դասընթացների մշակում։
- Հայաստանի և ԵՄ համալսարանների միջև համատեղ մագիստրոսական ծրագրի մոդուլի մշակում։
- Ուսանողների և անձնակազմի շարժունության ապահովում։