Բիոարտադրանքների/կենսամթերքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց (ABIONET)
Ծրագրի անունը | Բիոարտադրանքների/կենսամթերքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց (ABioNet)586136-EPP-1-2017-1-EL-EPPKA2-CBHE-JP |
Տևողություն | 36 ամիս (2017-2020) |
Դրամաշնորհ | 974.325 € |
Դիմորդ (Համակարգող) | Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտ Alexander Technological Educational Institute of Thessaloniki –Հունաստան |
Տեղական համակարգողներ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)Գավառի պետական համալսարան (ԳՊՀ) Շիրակի Մ.Նալմաբնդյանի անվան պետական համալսարանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՀՀ ԿԳՄՍՆ): |
ԵՄ գործընկերներ | Դրեզդենի տեխնիկական համալսարան/Technische Universitaet Dresden– ԳերմանիաՊորտուգալիայի Կաթոլիկե համալսարան/Universidade Catolica Portuguesa–ՊորտուգալիաՏերամոյի համալսարան/Universita Degli Studi Di Teramo – Իտալիա |
Գործընկեր երկրներ | ՀայաստանՀայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)Գավառի պետական համալսարան (ԳՊՀ) Շիրակի Մ.Նալմաբնդյանի անվան պետական համալսարանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՀՀ ԿԳՄՍՆ): |
Ծրագրի ամփոփ նկարագիր
Հայաստանը այն երկրներից է, որտեղ կենսատեխնոլոգիական և ընդհանրապես գյուղատնտեսական արտադրությունը տնտեսության կարևորագույն ոլորտներից է, և որտեղ ագրոնոմիական, կենսաբանական և կենսատեխնոլոգիական մասնագիտությունների մեծ պահանջարկ ունեն։ Ժամանակակից գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտում անհրաժեշտ են այնպիսի հմտություններ և որակավորումներ, որոնք դուրս կհանեն ոլորտն ամբոխային շրջանակներից և կհասցնեն այն ավելի բարձր մակարդակների։ Իրականում, առավել քան երբևէ, գյուղատնտեսական արտադրության ոլորտները, սննդի հաստատությունները, կորպորացիաները, պետական լաբորատորիաներն ու գործակալությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և այլ արդյունաբերական ոլորտներ պահանջում են, որպեսզի իրենց գիտականահեն կրթություն ստացած աշխատակիցները տիրապետեն նաև բիզնեսի հետ կապված տարբեր հմտությունների և ձեռնարկատիրական գիտելիքների: Զուգահեռաբար, ձեռնարկությունների և կրթության միջև գոյություն ունի մեծ անջրպետ․ մագիստրոսական ծրագրերն ընդհանուր առմամբ համապատասխանեցված չեն ակտիվորեն զարգացող բիոտեխնոլոգիական արտադրանքերի ոլորտի պահանջների հետ։ Հստակեցնելով կրթության և գիտության զարգացման ազգային առաջնահերթությունները՝ ABioNet Ծրագիրը փորձում է հարթել կրթության, ձեռներեցության և նորարարության միջև փոխկապակցվածության բացակայության խնդիրը։ Հաշվի առնելով ԵՄ համալսարանների՝ նորաստեղծ հարթակի շրջանակներում հետազոտական կենտրոնների, համալսարանների և ձեռնարկությունների միջև արդունավետ համագործակցության հաստատման լավագույն փորձը՝ AbioNet-ը կստեղծի և կտրամադրի կենսամթեքների արտադրության գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ուսումնական ծրագրեր և կխթանի կենսատեխնոլոգիական արտադրության ոլորտում նորարարությունների ներդրմանը։ Փաստացիորեն մեկ միասնական հարթակում ինտեգրված ռեսուրսների շրջանակներում նման ցանց ստեղծելու գաղափարը, որն ապահովում է ուսանողների և անձնակազմի շարժունությունը Հայաստանի բուհերի, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի մյուս գործընկեր բուհերի միջև, նորույթ է Հայաստանի գիտակրթական համայնքի համար: